Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S5 սմարթֆոնը (լուսանկարներ)

01:18 • 25.02.14

Samsung ընկերությունն այսօր Բարսելոնայի համաշխարհային կոնգրեսի ժամանակ (Mobile World Congress) պաշտոնապես ներկայացրել է իր նորագույն Galaxy S5 սմարթֆոնը, գրում է Business Insider-ը:


Samsung Galaxy S5-ը արտաքնապես նման է անցած տարի թողարկված Galaxy S4-ին, սակայն փոքր-ինչ ավելի մեծ է և ներկայանում է 5.1 դյույմ անկյունագով էկրանով: Սմարթֆոնը համալրված է 16 մեգապիքսել տեսախցիկով:


Տեսախցիկը համալրված է սրտխփոցը ցույց տվող մոնիտորով, որին սեղմելիս հեռախոսի վրա երևում է սրտի աշխատանքը: Galaxy S5-ը ներկայանում է սրտի աշխատանքը ցույց տվող S Health կոչվող «ֆիթնես» հավելվածով: Սմարթֆոնը բավականին բարակ և թեթև է:


Samsung-ը համագործակցում է PayPal համակարգի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է վստահելի վճարումներ կատարել սմարթֆոնի միջոցով: Նորագույն հեռախոսը ներկայանում է մի քանի գույնով՝ ոսկեգույն, կապույտ, սև:

 

 

 

 

 

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S5 սմարթֆոնը (լուսանկարներ)