Արևի վրա տեղի է ունեցել վերջին շրջանի ամենահզոր բռնկումը

13:15 • 25.02.14

Արևի վրա երեքշաբթի առավոտյան ուժեղ բռնկում է արձանագրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սակայն, ըստ աղբյուրի, դրանից Երկրի վրա մագնիսական փոթորիկներ չեն սպասվում:

 

Х5 դասի բռնկումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04.50-ին Արևի ակտիվ արևելյան շրջաններից մեկում: Դա ամենահզորն է 2012-ի մարտից ի վեր, երբ գրանցվել էր X6.3 բռնկում:

 

Սա ամենահզոր բռնկումներից է նաև Արևի վերջին պարբերաշրջանի, այսինքն` 11 տարվա կտրվածքով: Սակայն իր օջախի տեղակայման բերումով բռնկումից պլազմայի ամպը չի հասնի Երկիր, պրոտոնների հոսք և մագնիսական փոթորիկ չի լինի:

 

Արևի բռնկումները, ըստ իրենց ռենտգենային ճառագայթման հզորության, բաժանվում են 5 դասի` A, B, C, M և X: Սովորաբար, արևային բռնկումներն անդրադառնում են Երկիր մոլորակի մագնիսական դաշտի վրա:
 

Արևի վրա տեղի է ունեցել վերջին շրջանի ամենահզոր բռնկումը