WhatsApp-ը կհամալրվի ձայնային ծառայությունով

11:19 • 25.02.14

Սմարթֆոնների հանրահայտ WhatsApp հաղորդագրությունների հավելվածը, որը վերջերս 19 մլրդ դոլարով գնել է Facebook ընկերությունը, շուտով օգտատերերին կառաջարկի նաև ձայնային ծառայություն։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, WhatsApp-ի գործադիր տնօրեն Յան Կոմը մանրամասնել է, որ ձայնային ծառայությունը կմշակվի iPhone-ի ու Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար։

 

Հաղորդվում է, որ ծառայությունը կգործարկվի այս գարնանը, իսկ Blackberry-ի ու Nokia-ի հեռախոսների համար տարբերակը կներկայացվի ավելի ուշ։

 

WhatsApp-ն ամսական ունի 465 մլն օգտատեր։ Հավելվածը գովազդից զերծ է ու օգտատերերին արժենում է տարեկան 99 ցենտ։
 

WhatsApp-ը կհամալրվի ձայնային ծառայությունով