Jaguar-ը գաղտնազերծել է XFR-S Sportbrake–ը՝ առաջին սպորտային ունիվերսալը (լուսանկարներ)
Jaguar բրիտանական ընկերությունը ներկայացրել է իր առաջին սպորտային ունիվերսալ մեքենան, որը կառուցվել է XFR-S սեդանի հիման վրա, որից այն փոխառել է նաև մի շարք տեխնիկական հնարավորություններ:
Ինչպես ներկայացնում է Vesti.ru-ն՝ XFR-S Sportbrake-ը զինվել է 5 լիտր ծավալով V8 շարժիչով, որը համալրված է մեխանիկական փոխանցման տուփով և կարող է զարգացնել 550 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ արագություն մեքենան զարգացնում է 4.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ:
Սպորտային ունիվերսալը ներկայացել է մի շարք այլ առանձնահատկություններով. մեքենայի բեռնախցիկը կարող է տեղավորել մինչև 1675 լիտր բեռ, մեքենան ստացել է 20 դյույմանոց անվահեծեր՝ հատուկ այս նորույթի համար Pirelli-ի կողմից պատրաստված անվադողերով:
Jaguar XFR-S Sportbrake-ի դեբյուտը տեղի կունենա մարտին կայանալիք Ժնևի ավտոսրահի ժամանակ: Եվրոպական շուկայում մեքենան կհայտնվի ապրիլի 1-ին՝ 99 900 եվրո արժողությամբ:























