Samsung Galaxy S5-ի առաջին թերությունը բացահայտված է. այն 6 Գբ-ով պակաս հիշողության ծավալ ունի

11:25 • 26.02.14

Օրերս հարավկորեական Samsung ընկերությունը Բարսելոնայում ներկայացրել է իր 5-րդ սերնդի Galaxy S սմարթֆոնը, որն ունի տպավորիչ տեխնիկական բնութագիր։

 

Սակայն Daily Mail-ը պնդում է, որ նորույթն ունի բավական լուրջ թերություն, ինչը չի համապատասխանում այն թանկ գնին, որը գնորդները պարտավոր են վճարել նոր հեռախոսը ձեռք բերելու համար։

 

Պարբերականը մանրամասնում է, որ նոր սմարթֆոնն իրականում 6Գբ-ով ավելի քիչ հիշողության ծավալ ունի, քան մինչ այդ ներկայացվել է Բարսելոնայում։ Աղբյուրը նշում է, որ խոստացված 16 Գբ-ի փոխարեն նոր Galaxy S5-ի օգտատերերը կկարողանան օգտագործել ընդամենը 10 Գբ՝ սեփական ֆայլերի, լուսանկարների ու հավելվածների համար։

 

Samsung-ի տեխնիկական արտադրանքների մենեջմենթի բաժնի ղեկավար Քայլ Բրաունը նշել է, որ իրենք արդեն աշխատում են տվյալ թերությունը շտկելու ուղղությամբ։
 

Samsung Galaxy S5-ի առաջին թերությունը բացահայտված է. այն 6 Գբ-ով պակաս հիշողության ծավալ ունի