Իսպանիայում 18-րդ դարի «սառնարան» է հայտնաբերվել

10:46 • 26.02.14

Իսպանիայի Բարսելոնա քաղաքի եկեղեցիներից մեկի նկուղում իրականացված պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են հարյուրամյակների պատմություն ունեցող «սառնարան», որը կառուցվել է 18-րդ դարում։

 

Ինչպես նշում է Euromag-ը՝ Espanarusa-ին հղումով, «սառնարանն» իրականում սառեցնող խցիկ է, որի պատերն արված են բնական կավից՝ սնունդը թարմ պահելու համար։

 

Հնագետները համոզված են, որ սենյակը տվյալ դարաշրջանում ծառայել է որպես սառնարան, որում հայտնաբերվել են մթերքի պահման համար նախատեսված որոշ կերամիկական պարագաներ։ Հայտնաբերված բոլոր նմուշների վիճակը մասնագետները գերազանց են գնահատել։
 

Իսպանիայում 18-րդ դարի «սառնարան» է հայտնաբերվել