Oral-B-ն ներկայացրել է ատամի «խելացի» խոզանակ (լուսանկարներ)

17:19 • 26.02.14

Բերանի խոռոչի հիգիենայի պարագաների արտադրությամբ զբաղվող Oral-B ընկերությունը ստեղծել է «խելացի» խոզանակ, որը կապ է հաստատում օգտատիրոջ սմարթֆոնի հետ, երբ վերջինս լվանում է ատամները։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոզանակը զգում է ատամները լվանալու ժամանակ մարդու արած սխալ շարժումները և անմիջապես այդ տեղեկությունն ուղարկում նրա հեռախոսին։ Օրինակ՝ սարքը կարող է մարդուն տեղեկացնել, որ նա չափազանց երկար կամ կարճ է լվանում ատամները, ինչպես նաև ցույց է տալիս բերանի խոռոչի այն հատվածները, որոնց օգտատերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի։

 

Օգտատերը կարող է ընթերցել խոզանակի ուղարկած ծանուցումներն ու հետագայում ավելի ճիշտ մաքրել ատամները՝ պահպանելով դրանց ու լնդերի առողջությունը։

 

SmartSeries էլեկտրական խոզանակը Bluetooth-ի միջոցով հասանելի է և՛ iPhone-ի, և՛ Android-հեռախոսների համար։
Այն վաճառքում կհայտնվի հունիսին՝ 330 դոլար գնով։

 

Smart: The world's first smartphone toothbrush tells its users where they have gone wrong

A brush with the future: Deutsche Telekom chief executive Timotheus Hottges unveiled the technology today at the Mobile World Congress in Barcelona, Spain. It has six modes including sensitive and tongue cleaning

You reached your goal! A graphic showing some of the features of the smart toothbrush

 


 

Oral-B-ն ներկայացրել է ատամի «խելացի» խոզանակ (լուսանկարներ)