Ամերիկացիները Porsche-ի 911 Turbo մոդելը «զինել են» 950 ձիաուժ հզորությամբ (լուսանկարներ)
Ամերիկյան Switzer Performance ընկերության թյուներները ստեղծել է Porsche 911 Turbo նախկին սերնդի կուպեի 950 ձիաուժ հզորություն ունեցող տարբերակը:
Ինչպես գրում է Motor.ru կայքը՝ ընկերությունը եզակի օրինակով մեքենան ստեղծել է իր հաճախորդի համար, ում անունը չի հաղորդվում: Switzer Performance-ի վերամշակած կուպեն 96-208 կմ/ժամ արագություն զարգացնում է 5 վայրկյանում:
Բացի այդ, մեքենան համալրվել է HRE 19 դյույմանոց անվահեծերով և Toyo R888 անիվներով: Նախորդ սերնդի Porsche 911 Turbo-ն զինված է 3,8 լիտր ծավալով 6 մխոցային շարժիչով, որը զարգացնում է 500 ձիաուժ հզորություն:

















