BMW-ն շուտով կկարողանա կանխագուշակել վարորդի գործողությունները
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը մոտ ապագայում կարտադրի փոխադրամիջոցներ, որոնք կկարողանան կանխագուշակել վարորդի գործողությունները։
Ինչպես նշում է Euromag-ը, օրինակ՝ կանխազգալով, որ վարորդն ուզում է առաջ անցնել դիմացից ընթացող մեքենայից, նորաստեղծ համակարգը կնախապատրաստի մեքենան այդ մանյովրին։
Միևնույն ժամանակ անվտանգության համակարգը կվերահսկի մեքենայի շուրջ ճանապարհային իրավիճակը՝ ռադարների ու տեսախցիկների միջոցով։
Հաղորդվում է, որ ընկերությունը կփորձարկի այս համակարգը դեռևս 1 տարի։










