Fujitsu-ն ներկայացրել է գերզգայուն թաչսքրինով պլանշետ
Ճապոնական Fujitsu տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է նոր պլանշետային համակարգիչ, որի հպատախտակը (թաչսքրին) այնքան զգայուն է, որ հնարավորություն է տալիս օգտատիրոջը ձեռքերով զգալ դրանով ցուցադրվող իրերը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, սարքն օգտագործում է ուլտրաձայնային թրթռոցները՝ տարբեր տեսակի հյուսվածքները մատների համար շոշափելի դարձնելու համար։
Օրինակ, եթե օգտատերը պլանշետով դիտում է կոկորդիլոսի լուսանկար, ապա մատներով դիպչելով դրան՝ կկարողանա զգալ կենդանու մաշկը։ Բացի այդ, սարքի միջոցով հնարավոր է զգալ թաց մակերևույթ ունեցող իրերը։
Fujitsu-ն պնդում է, որ իրեն հաջողվել է աշխարհում առաջինն օգտագործել ուլտրաձայնային թրթիռների տեխնոլոգիան պլանշետի պես փոքր սարքերի վրա։










