Մալայզիայի տարածքում դինոզավրերի առաջին հետքերն են հայտնաբերվել

01:20 • 27.02.14

Մալայզիայի և Ճապոնիայի հնագետներից բաղկացած խումբը բրածո ատամ են հայտնաբերել: Գիտնականների կարծիքով՝ այն պատկանում է Մալայզիայում հայտնաբերված առաջին դինոզավրին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Zhelezyaka-ին:


Պեղումներ են իրականացվել մալայզիական Պահանգ նահանգում՝ երկու տարվա ընթացքում: Ուսումնասիրություններում ներգրավված են եղել տարբեր համալսարանների մասնագետներ:


Գիտնականները կարծում են, որ 23 միլիմետրանոց ատամը պատկանում է սպինոզավրիդների ներկայացուցիչ գիշատչին:


Ատամը հայտնաբերվել է ուշ մեզոզոլյան ժամանակաշրջանի հողաշերտում (145-75 մլն տարի առաջ):
 

Մալայզիայի տարածքում դինոզավրերի առաջին հետքերն են հայտնաբերվել