Տարվա լավագույն սարքավորումներ են ճանաչվել Apple iPad Air պլանշետը և HTC սմարթֆոնը
Global Mobile Awards-2014 մրցանակաբաշխությանը, որը կայացել է Բարսելոնայում Mobile World Congress-ի շրջանակում, HTC One սմարթֆոնը և Apple iPad Air պլանշետն արժանացել են մրցանակների՝ որպես լավագույն սարքավորումներ, հայտնում է newsru.com-ը։
Միաժամանակ 2 անվանակարգերում հաղթանակ են տոնել Nokia ընկերության սարքավորումները։ Լավագույն ոչ թանկ սմարթֆոն է ճանաչվել Nokia Lumia 520-ը, իսկ տարվա լավագույն բյուջետային հեռախոս՝ Nokia 105-ը։
LG ընկերությունը մրցանակ է ստացել որպես բջջային սարքավորումների նորարարական արտադրող։
Global Mobile Awards-2014 մրցանակ են ստացել նաև նախորդ տարվա առավել կարևոր հավելվածները։ Լավագույնն է ճանաչվել CityMapper ծառայությունը, իսկ առավել նորարարական՝ PointGrab for CamMe հավելվածը։
Ընդհանուր առմամբ LTE-ցանցերի և բջջային տեխնոլոգիաների զարգացման գործում նշանակալի ներդրումների համար մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են SK Telecom և KT Corporation ընկերություններին։










