ՆԱՍԱ-ն Արեգակնային համակարգից դուրս 715 մոլորակ է հայտնաբերել

10:09 • 27.02.14

Ամերիկացի աստղագետները, ուսումնասիրելով «Քեփլեր» տիեզերական հեռադիտակից ստացված տվյալները, հայտնել են 715 նոր մոլորակի հայտնաբերման մասին: 

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի զեկույցում նշվում է, որ նորահայտ մոլորակներից 4-ն իրենց չափերով գերազանցում են Երկիրը 2.5 անգամ։

 

«Քեփլերն» ուղեծրի վրա է հանվել 2009թ. մարտին, իսկ 2013թ. մայիսին տեղի ունեցած անսարքության պատճառով դրվել է անվտանգ ռեժիմի վրա։
 

ՆԱՍԱ-ն Արեգակնային համակարգից դուրս 715 մոլորակ է հայտնաբերել