Google-ը հայտնել է մոդուլային սմարթֆոնի ներկայացման ժամկետը

17:10 • 27.02.14

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Poject Ara մոդուլային սմարթֆոնը վաճառքի կհանի 2015թ. սկզբին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով բրենդի ներկայացուցիչներին։

 

Մինչդեռ դրա նախնական օրինակը Google-ը կստեղծի արդեն 2014թ. մարտին, իսկ ապրիլի 15-16-ին Կալիֆոռնիայում այն կցուցադրի ինժեներներին։

 

Հեռախոսի հիմքը լինելու է ալյումինե «էնդոկմախքը», որն առանձին վաճառվելու է 50 դոլարով։ Դրանում կլինի Wi-Fi մոդուլ ու մարտկոց, իսկ մյուս մասերն անհրաժեշտ կլինի գնել ու ներդնել «էնդոկմախքի» մեջ։
 

Հաղորդվում է, որ «էնդոկմախքը» կարտադրվի 3 չափով՝ փոքր, միջին և մեծ։ Որքան մեծ լինի «կմախքը», այդքան շատ մոդուլներ կարելի է միացնել դրան։


 

 

 

Смартфон Project Ara

 

 

Google-ը հայտնել է մոդուլային սմարթֆոնի ներկայացման ժամկետը