Fortune-ը Apple-ին 7-րդ տարին անընդմեջ ամենահարգված ընկերություն է ճանաչել
Fortune գործարար ամսագիրը հայտնի է տարբեր վարկանիշային աղյուսակներով, որոնք յուրաքանչյուր տարի կազմում են նրա աշխատակիցները։ Այս անգամ ամսագիրը հրապարակել է ամենահարգված ընկերությունների ցուցակը։ Այն 7 տարի անընդմեջ գլխավորում է Apple ընկերությունը, գրում է iphones.ru-ն։
Վարկանիշային ցուցակը կազմվում է՝ հաշվի առնելով խոշոր ընկերությունների ղեկավարների և վերլուծաբանների ձայները, որոնք գնահատում են ընկերությունները հետևյալ ցուցանիշներով՝ նորարարություններ, անձնակազմի ղեկավարում, սոցիալական պատասխանատվություն և այլն։ Ընդհանուր գնահատականով այս տարի կրկին առաջատար է Apple-ը։
Մի փոքր քիչ են հարգում Amazon ընկերությանը, որը կարողացել է առաջ անցնել Google-ից և հայտնվել 2-րդ հորիզոնականում։ Berkshire Hathaway ընկերությունը հայտնվել է 4-րդ տեղում, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է Starbucks ընկերությունը։ Այնուհետև հաջորդում են Coca Cola, Walt Disney, FedEx և General Electric ընկերությունները։
Եթե հաշվի առնել Apple-ի անմիջական մրցակիցներին, ապա հարկ է նշել, որ IBM-ը 16-րդ տեղում է, Samsung-ը՝ 21-րդ, Microsoft-ը՝ 24-րդ։










