Գարնանն «ԱվտոՎԱԶ»-ը կսկսի նոր սերնդի Renault Logan-ի սերիական արտադրությունը
Ռուսական «ԱվտոՎազ» (АвтоВАЗ) մեքենաշինական ընկերությունն այս գարնանից կսկսի 2-րդ սերնդի Renault Logan-ի սերիական արտադրությունը, հայտնում է vedomosti.ru-ն։
Ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նորույթի արտադրությունը կսկսվի մարտ-ապրիլ ամիսներին։ Ենթադրվում է, որ ընթացիկ տարում «ԱվտոՎԱԶ»-ը կկարողանա արտադրել 40.000 նոր Renault Logan։
Ներկայում առաջին սերնդի Logan-ն արտադրվում է Renault-ի մոսկովյան գործարանում. 2013թ. այդ մոդելից արտադրվել է 51.842 օրինակ։










