Չինաստանում հայտնաբերվել է ամենահին պանիրը

10:36 • 28.02.14

Չին գիտնականները հայտնաբերել են ամենահին պանիրը, հայտնում է «Ռոսբալթը»: Այդ հնագույն պանիրն ամրացված է եղել մումիաների պարանոցներին:

 

Մումիաները հայտնաբերվել են Տակլա Մական անապատի գերեզմաններում` երկրի հյուսիս-արևմուտքում:

Ըստ գիտնականների` պանիրը պատրաստված է եղել մ.թ.ա մոտ 1615թ-ին:

 

Գիտնականները պարզել են նաև, թե ինչ տեխնոլոգիայով է պատրաստված եղել այդ պանիրը. դա պարզ տեխնոլոգիա է եղել, պանիրը պատրաստվել է հասարակ մարդկանց համար:

 

Նշված մումիաները հայտնաբերվել են դեռևս 1930-ին: Տակլա Մականում` աշխարհի ամենամեծ անապատներից մեկում, գոյություն է ունեցել խորհրդավոր քաղաքակրթություն, որտեղ հանգուցյալներին հողին են հանձնել ավազաբլուրների գագաթին` կաշվով փաթաթված, իսկ գերեզմանը ծածկել են շուռ տրված մակույկ հիշեցնող ծածկով: Կլիմայական պայմանների բերումով այդ մարմինները շատ լավ պահպանվել են: Ըստ երևույթին` դրանց տերերը ասիացիներ չեն եղել:

 

Առայժմ անհայտ է, թե ինչ նպատակով են հանգուցյալների կրծքին ու պարանոցին պանիր կցել: Հնարավոր է` դա սնունդ է համարվել հանդերձյալ աշխարհի համար:
 

Չինաստանում հայտնաբերվել է ամենահին պանիրը