Facebook-ը գովազդել է իրեն պարերով և գնչուական երգերով (տեսանյութեր)

12:46 • 28.02.14

Facebook սոցկայքը թողարկել է գովազդային կարճամետրաժ հոլովակների շարք, գրում է lenta.ru-ն։

 

Վերջին հոլովակը, որը թողարկվել է փետրվարի 27-ին, տևում է ընդամենը 17 վայրկյան և պատմում է մարաթոնի պատրաստվող տղամարդու մասին, ում աջակցում են ֆեյսբուքյան ընկերները։

 

Ավելի վաղ Facebook-ի էջում հայտնվել էին ևս 2 հոլովակներ նույն շարքից։ Նրանցից մեկը կոչվում է «Տանգո» և նվիրված է երիտասարդ մի զույգի, որը պարել է սովորում։

 

Երկրորդ հոլովակը ցույց է տալիս ձմեռային մրցումներ հին բազմոցներին նստած, իսկ հոլովակում հնչում է գնչու երգիչ Շաբան Բայրամովիչի «Մարուշկա» երգը։


 

Facebook-ը գովազդել է իրեն պարերով և գնչուական երգերով (տեսանյութեր)