LG-ն ճանաչվել է 2014թ. ամենանորարարական ընկերություն
Բարսելոնայում Բջջային տեխնոլոգիաների 19-րդ միջազգային համաժողովի շրջանակներում հարավկորեական LG ընկերությունը ճանաչվել է բջջային սարքերի արտադրության ոլորտում 2014թ. ամենանորարարական ընկերությունը, հայտնում է The Telegraph-ը։
Global Mobile մրցանակը, որը համարվում է այդ բնագավառում ամենահեղինակավորն ու ազդեցիկը, LG-ին հանձնել է GSMA հանձնաժողովը։
Ընկերության փոխնախագահ Քրիս Յեն այս կապակցությամբ նշել է, որ նորարարությունը միշտ էլ եղել է LG-ի հաջող գործունեության առանցքային գործոններից մեկը։
Այս տարվա համաժողովի ընթացքում LG-ն ներկայացրել է սմարթֆոնի 8 նոր մոդել՝ G Pro 2-ը, G Flex-ը, G2 mini-ն, F և L SeriesIII շարքից հեռախոսներ։










