ԱՄՆ–ում կպատրաստեն Նոյան տապանի 150 մ երկարությամբ կրկնօրինակը՝ բոլոր կենդանիներով
ԱՄՆ–ի Կենտուկիի նահանգի Creation թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ փետրվարի 27-ին կսկսվեն Նոյան տապանի իրական չափսերով կրկնօրինակի շինարարական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարությունը ասել է, որ նախագծի մեկնարկի համար բավարար քանակով միջոցներ են հավաքագրվել: Նշվել է նաև, որ շինարարության առաջին փուլի համար 73 մլն դոլար կպահանջվի:
Շինարարությունը նախատեսված է սկսել 2014թ.-ի մայիսին: Ակնկալվում է, որ տապանի կրկնօրինակի շինարարությունը կավարտվի 2016թ.-ի ամռանը:
Նոյան տապանի կունենա 150 մետր երկարություն, որը կկառուցվի Կենտուկիի Ուիլիամստան քաղաքում:
Կազմակերպիչները տապանի շուրջը կհավաքեն աստվածաշնչում նշված բոլոր կենդանիներին, իսկ որոշներին կփոխարինեն մեխանիկական կրկնօրինակներով:










