Բրիտանիայում ներկայացվել է ամենամեծ օդանավը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում ներկայացվել է ամենաերկար օդանավը` HAV304-ը, հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրը նշում է, որ սարքի երկարությունը մոտ 91,5 մետր է: HAV304-ը 18 մետրով երկար է աշխարհի ամենաերկար թռչող սարքերից:
Պատկերավորության համար նշվում է, որ սա ավելի երկար է, քան հայտնի Airbus A380-երը և նույնիսկ Բիգ Բենից էլ է երկար:
Թռչող սարքը ներկայացված է Բեդֆորդշիր անգարում: Այս օդանավը կարող է օդում մնալ 3 շաբաթ: Մասնագետները կարծում են, որ բացառիկ նշանակություն կունենա հումանիտար օգնություններ տրամադրելու գործողությունների ժամանակ:
HAV304-ի առաջին թռիչքը նախատեսվում է այս տարվա վերջին, և սա 70 տոկոսով ավելի բնապահպանանպաստ է, քան նախկին բեռնատար օդանավերը: Հետաքրքրական է, որ այս ինքնաթիռի օդ բարձրանալու համար թռիչքուղի հարկավոր չէ:
Մինչ այս ամենաերկարը համարվում էր Antonov An-225, սակայն բրիտանականը 8 մետրով ավելի երկար է: Աղբյուրը նշում է, որ այդուհանդերձ այս օդանավի հպարտությունը ոչ թե իր ռեկորդային չափերն են, այլ այն, որ հիբրիդային տեսակի թռչող սարք է:




















