Ավստրիայում գլադիատորների դպրոց է հայտնաբերվել, սակայն առանց պեղումների

18:22 • 01.03.14

Ավստրիայում լուդուս է հայտնաբերվել`  հին հռոմեական գլադիատորական դպրոց, հայտնում է Fox News-ը:



Համալիրն ունի խցեր, մարզումների գոտի և բաղնիքներ, զբաղեցնում է 2800 ք/մ տարածք: Դպրոցը Վիեննայի մերձակայքում է` Կարնունտումի ավերակներում: Սակայն այս գտածոն ոչ թե պեղումների, այլ հեռահար զգայակների կիրառման արդյունք է: Դրանց տվյալների հիման վրա կազմվել է նաև գլադիատորների դպրոցի 3 D մոդելը:


Կարնունտումը, որ գտնվում է Դանուբի հարավային ափին, գիտնականների ուշադրության կենտրոնում է արդեն 100 տարի: Նախկինում այստեղ քաղաքի բնակելի հատված և ամֆիթատրոն էր հայտնաբերվել:
 

Ավստրիայում գլադիատորների դպրոց է հայտնաբերվել, սակայն առանց պեղումների