սդդ
Չինաստանի և Գերմանիայի կենսաբանները ուսումնասիրել են ամենահին հայտնի պանիրը, որը պահպանվել է մումիաների զարդերի տեսքով: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Huffington Post-ին:
Գիտնականների խոսքով հնադարյան պանրի բաղադրատոմսը զգալիորեն տարբերվում է տիպիկ ժամանակակից պանրի տեսակներից: Պանրի բաղադրության մեջ չի հայտնաբերվել «պենին» ֆերմենտը, որն առկա է ժամանակակից պանրի տեսակներում։
Հետազոտության առարկա մումիաները հայտնաբերվել էին 2000թ.-ի սկզբներին: Որոշ մումիաների մոտ պահպանվել են կաթի արտադրանքի ծագումով զարդեր: Հնագետները կարծում են, որ նման զարդարանքները ծառայում էին որպես հոգևոր կերակուր:










