Ամերիկացի բժիշկները 4 ամսական երեխայի ուղեղում հայտնաբերել են ձևավորված ատամներ
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում տեղի է ունեցել արտառոց մի դեպք. բժիշկները 4 ամսական փոքրիկի ուղեղը վիրահատելու ժամանակ դրանում հայտնաբերել են լիովին ձևավորված ատամներ։
Ինչպես հայտնում է The Huffinghton Post-ը, երեխան ուղեղի հատվածում ուռուցք է ունեցել, որը հեռացնելու նպատակով բժիշկները վիրահատել են նրան։ Սակայն նախքան վիրահատությունն արված ռենտգենային ճառագայթումը ցույց է տվել ու ուղեղի ներսում ատամներին նման գոյացություններ կան։
Պարբերականը նշում է, որ բժշկության պատմության ընթացքում սա, թերևս, ամենահազվագյուտ դեպքերից է, երբ ինչ-որ մեկի ուղեղում ատամներ են հայտնաբերվել։
Բժիշկների խոսքերով, փոքրիկն այժմ ապաքինվում է։










