Ամերիկացի գյուտարարը տնային պայմաններում գինի պատրաստելու սարք է ստեղծել
Նյույորքաբնակ Փիլիփ Ջեյմսն ստեղծել է The Miracle Machine սարքը, որը ներկայացրել է Kickstarter-ում:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ The Miracle Machine կոչվող սարքը նման է տնային պայմաններում ըմպելիք պատրաստելու համար նախատեսվա Soda Stream սարքին, սակայն նախատեսված է գինի պատրաստելու համար:
Նորարար սարքը հարմարավետ է և կարող է հեշտությամբ տեղավորվել խոհանոցի տաղավարում: Այն, միախառնելով ջուրն ու մի շարք այլ բաղադրիչներ, 3 օրում խառնուրդը վերածում է գինու: Գինու բաղադրատոմսերը հասանելի կլինեն բջջային հավելվածների միջոցով, և օգտատերերը կկարողանան ընտրել՝ ինչ տեսակի գինի պատրաստել (Merlot կամ Cabernet Sauvignon):
Սարքը կիրառում է տարատեսակ էլեկտրական սենսորներ, ցուցիչներ, տաքացուցիչներ՝ ապահովելու գինու խմորման փուլերի համար անհրաժեշտ միջավայրը:











