Հնդկական ընկերությունը Android–ը և Windows–ը կհամատեղի նոր սմարթֆոնում
Karbonn Mobiles հնդկական ընկերությունը միաժամանակ երկու օպերացիոն համակարգերով (Android և Windows Phone 8) աշխատող սմարթֆոններ կթողարկի:
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ The Times of India-ին հղումով, սարքավորումները, որոնց բնութագիրը դեռևս չի ներկայացվում, վաճառքում կհայտնվեն 2014-ի հունիսին:
Karbonn Mobiles-ը «երկակի» օպերացիոն համակարգով սմարթֆոնների թողարկման թույլտվությունն ստացել է Microsoft-ից, որը հանդիսանում է Windows Phone-ի ծրագրավորողը: Հնդկական ընկերությունը լիցենզավորման համաձայնագիր է կնքել ամերիկյան ընկերության:
Karbonn Mobiles սարքավորումները կլինեն Windows Phone և Android համակարգերով աշխատող առաջին սմարթֆոնները: Windows 8 և Android համակարգերով աշխատող պլանշետներ արդեն իսկ թողարկվել են Asus և ViewSonic ընկերությունների կողմից:










