Apple-ը Ferrari-ի, Mercedes-Benz-ի և Volvo-ի համար օպերացիոն համակարգ է ստեղծում
Ամերիկյան Apple ընկերությունը հաջորդ շաբաթ պատրաստվում է ներկայացնել Ferrari-ի, Mercedes-Benz-ի և Volvo-ի համար նախատեսված օպերացիոն համակարգը։ Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Financial Times-ին հղումով, տեխնոլոգիական հսկան մեքենաների համար նախատեսված iOS օպերացիոն համակարգ է ստեղծում:
Աղբյուրը նկատում է, որ սա կլինի առաջին դեպքը, երբ Apple-ի օպերացիոն տեխնոլոգիան կներդրվի ոչ «խնձորային» արտադրության սարքերում։
Հաղորդվում է, որ նոր օպերացիոն համակարգը թույլ կտա տվյալ ընկերությունների մեքենաների վարորդներին օգտվել Apple Maps քարտեզային ծառայությունից, լսել երաժշտություն ու ֆիլմեր դիտել։ Բացի այդ, նրանք կկարողանան համակարգի միջոցով զանգել, օգտվել Siri ձայնային հավելվածից, որը բարձրաձայն կընթերցի սմարթֆոնին եկած հաղորդագրությունները։










