Nokia-ն ծաղրել է Samsung-ին «Օսկարի» ժամանակ լղոզած «սելֆիների» համար
Ֆիննական Nokia ընկերությունը ծաղրել է մրցակից Samsung-ին՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Galaxy Note 3 սմարթֆոնով արված «սելֆիների» (ինքնանկար) պատճառով, որոնք հստակ լինելու փոխարեն լղոզված են ստացվել։
Ինչպես նշում է Газета-ն, լուսանկարներն արել է մրցանակաբաշխության հաղորդավարուհի Էլեն Դիջեներեսը՝ միջոցառման կուլիսներում ու դահլիճում։
«Եկեք վերջ դնենք լղոզված լուսանկարներին, Էլե՛ն», գրված է եղել Nokia USA-ի պաշտոնական թվիթերյան էջում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դիջեներեսի լուսանկարը կինոաստղերի շրջապատում, որը նա հրապարակել է Twitter-ում, ռեկորդ է սահմանել retweet-ների քանակով (1.800.000)։










