ՆԱՍԱ-ն «Օսկարի» պատվին հրապարակել է ամենատպավորիչ տիեզերական լուսանկարները
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխության և դրա 4 անվանակարգում հաղթած «Ձգողականություն» ֆիլմի պատվին հրապարակել է տարբեր տարիների ընթացքում արված ամենատպավորիչ տիեզերական լուսանկարները։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականությունը», որում գլխավոր դերերը կատարել են Ջորջ Քլունին ու Սանդրա Բալոքը, դրամա է։ Դրա գործողությունները ծավալվում են տիեզերքում ՝ ներկայացնելով 2 տիեզերագնացների, որոնք ցանկանում են Երկիր վերադառնալ։
Պարբերականը նշում է, որ ֆիլմը հաղթել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն հատուկ էֆեկտներ», «Լավագույն ձայն», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։






































