Բելգիայում արգելել են մանկական բջջային հեռախոսների վաճառքը

19:16 • 04.03.14

Բելգիայում ուժի մեջ է մտել երեխաների շրջանում բջջային հեռախոսների գովազդն արգելելու մասին օրենքը:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ խոսքը հատուկ բջջային սարքավորումների մասին է, որոնք ներկայացվում են խաղալիքների տեսքով՝ հեշտացված ինտերֆեյսով:


Այսուհետ թագավորությունում արգելվում է գովազդը, ինչպես նաև բջջային հեռախոսների մոդելների վաճառքը մինչև 7 տարեկան երեխաների համար:


Նոր օրենքի երկրորդ մասով, որն առանց բացառության տարածվում է բոլոր տեսակի բջջային հեռախոսների, սմարթֆոնների և բջջային կապի բոլոր սարքավորումներ վրա, մարտի 1-ից բջջային տեխնիկայի վաճառողներին Բելգիայում կստիպեն նշել ճառագայթման ցուցանիշը, որն արտադրում է սարքավորումը զրույցի ժամանակ:


Օրենքի նպատակն է սահմանափակել երկրում բջջային սարքավորումների վաճառքը, որտեղ SIM քարտերի քանակը կրկնակի ավել է, քան բնակիչներինը:
 

Բելգիայում արգելել են մանկական բջջային հեռախոսների վաճառքը