Facebook-ն Աֆրիկայում ինտերնետ կանցկացնի անօդաչուների միջոցով. ԶԼՄ-ներ

14:06 • 04.03.14

Լրատվամիջոցները հայտնել են Facebook-ի պլանների մասին՝ Աֆրիկայում անօդաչուների միջոցով ինտերնետ անցկացնելու վերաբերյալ։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ TechCrunch-ին հղումով, սոցցանցն արդեն բանակցություններ է վարում Titan Aerospace ընկերությունը գնելու շուրջ, որը մասնագիտացած է անօդաչու սարքերի արտադրության մեջ։

 

Անանուն աղբյուրի տվյալներով՝ գործարքի գինը կարող է կազմել 60 մլն դոլար։ Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը Facebook-ի համար կարտադրի առնվազն 11 հազար հատ Solara 60 տիպի անօդաչու։ Նման սարքերն աշխատում են արևային էներգիայով և կարող են երկնքում մնալ մինչև 5 տարի։

 

TechCrunch-ը գրում է, որ Facebook-ը նախատեսում է Titan Aerospace-ի տեխնոլոգիաներն օգտագործել իր Internet.org նախագծի շրջանակներում։ Internet.org հիմնադրամը բացվել է 2013թ.-ի օգոստոսին, և նրա հիմնական նպատակն աշխարհում 5 մլրդ մարդու (հիմնականում խոսքն աֆրիկյան աղքատ բնակչության մասին է) միացնելն է համացանցին։

  Беспилотник Titan Aerospace Solara 50

Facebook-ն Աֆրիկայում ինտերնետ կանցկացնի անօդաչուների միջոցով. ԶԼՄ-ներ