Peugeot 308-ը Ժնևի ավտոսրահում ճանաչվել է տարվա մեքենա
Ժնևի միջազգային ավտոսրահում հայտնի է դարձել «Տարվա մեքենա - 2014» մրցույթի հաղթողը, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ լավագույնի կոչմանն է արժանացել նոր Peugeot 308-ը։
Այս մոդելն առաջ է անցել 30 ամերիկյան, կորեական, եվրոպական ու ճապոնական մեքենաներից։ Ֆրանսիական արտադրության Peugeot 308-ին հաջորդում են էլեկտրական BMW i3-ն ու Tesla Model S-ը, որոնք զբաղեցրել են 2-րդ և, համապատասխանաբար, 3-րդ հորիզոնականները։
Peugeot 308-ը դարձել է ֆրանսիական բրենդի 4-րդ մեքենան, որն արժանացել է «Տարվա մեքենա» կոչմանը։ Նախկինում՝ տարբեր տարիների, հաղթել են 307, 405 և 504 մոդելները։










