ՆԱՍԱ-ի նոր արբանյակները 3 ժամը մեկ կչափեն Երկրի վրա տեղացող անձրևների ու ձյան քանակը
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, պատրաստվում է տիեզերական նոր առաքելություն իրականացնել, որը հնարավորություն կտա հասկանալ վերջին շրջանում հաճախակի դարձած բնական աղետների պատճառն ու հետագայում նաև մասամբ կանխել դրանք։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ նպատակով ՆԱՍԱ-ն պատրաստվում է նոր արբանյակներ արձակել տիեզերք, որոնք յուրաքանչյուր 3 ժամը մեկ կչափեն Երկիր մոլորակի վրա տեղացող ձյան ու անձրևի քանակը։
Չափումների արդյունքում հավաքված տվյալները թույլ կտան մասնագետներին կանխորոշել փոթորիկների ուժգնությունը, ջրհեղեղների, սողանքների, երաշտների ու բնական այլ աղետների առաջացումը։










