Հայտնի է դարձել «Սարդ-մարդու» մասին նոր խաղի թողարկման ամսաթիվը

20:10 • 04.03.14

Հայտնի է դարձել «Սարդ-մարդու» մասին նոր խաղի թողարկման ամսաթիվը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ The Amazing Spider-Man 2-ը Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվի մայիսի 2-ին:


Հաղորդվում է նաև, որ Եվրոպայի մյուս երկրներում խաղը վաճառքի կհանվի նույն օրը, իսկ ԱՄՆ-ում այն կթողարկվի ապրիլի 29-ին:


Խաղը հասանելի կլինի Xbox 360, Xbox One, PS3, PS4, PC, Wii U, ինչպես նաև 3DS վահանակներում: Նախագծի մշակումը իրականացնում է Beenox ստուդիան, որը երկու տարի առաջ թողարկել է The Amazing Spider-Man էքշընը:


Խաղի սյուժեն կզարգանա ֆիլմի իրադարձություններին զուգահեռ: The Amazing Spider-Man 2 ֆիլմում գլխավոր հերոսը փնտրելու իր հորեղբայր Բենի մարդասպանին:
 

Հայտնի է դարձել «Սարդ-մարդու» մասին նոր խաղի թողարկման ամսաթիվը