Լսողական հիշողությունն ավելի թույլ է քան տեսողականը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ լսողական հիշողությունն ավելի թույլ է, քան տեսողականը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով PLOS One -ին:
Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ փորձի մասնակիցների մոտ ձայնային հիշողությունն ավելի արագ է մոռացվում, քան տեսողականը: Փաստորեն զուր չի ասվում, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան հարյուր անգամ լսել:
Սա նշանակում է, որ ուղեղը լսողական և տեսողական հիշողության ձևավորման ընթացքում տարբեր ուղղություններով է աշխատում:










