Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը 30-մետրանոց տիեզերական մարմինը կմոտենա մեր մոլորակին
Լույս մարտի 6-ին 30-մետրանոց տիեզերական մարմինը կմոտենա մեր մոլորակին, հայտնում է Daily Mail-ը:
Խոսքը 2014 DX110 աստերոիդի մասին է, որն ամերիկացի գիտնականները հայտնաբերել էին փետրվարի վերջին: Այս տիեզերական մարմինն իր չափերով հավասար է 3 երկհարկանի ավտոբուսի. տրամագիծը 30 մետր է:
2014 DX110-ը Երկրի մոտով կանցնի Գրինվիչի ժամանակով 21:07 -ին (Երևանի ժամանակով՝ 01:07-ին): Դա Երկրին կմոտենա 350 հազար կմ-ից ոչ ավելի, ինչը Լուսին - Երկիր հեռավորության մոտ 0,9 մասն է:
Աղբյուրը նշում է, որ Չելյաբինսկի գիսավորը 2013-ին 2014 DX110-ից մոտ եռակի փոքր էր:










