Apple-ը մտադիր է արագացնել արտադրությունը՝ Ասիայից ինժեներների և մենեջերների աշխատանքի ընդունելով

13:57 • 05.03.14

Apple ընկերության նոր սարքավորումների թողարկումը վերջին շրջանում ուղեկցվում էր դեֆիցիտով և նորույթները խանութներին մատակարարելու խափանումներով։ Ապագայում ընկերությունը մտադիր է խուսափել նման խնդիրներից, և լրացուցիչ ինժեներներ և մենեջերներ կվարձի Ասիայից, գրում է iphones.ru-ն։

 

Ասիական շրջանը հիմնականն է Apple-ի համար՝ նոր սարքավորումների մասերի արտադրության և դրանց անմիջական հավաքման առումով։ Այդ պատճառով էլ ընկերությունում այժմ ակտիվորեն աշխատում են նոր աշխատակիցներ վարձելու ուղղությամբ, որոնք իրենց պարտականությունները կկատարեն Շանհայում (Չինաստան) և Թայբեյում (Թայվան)։

 

Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ Apple-ն աշխատանքի է ընդունում HTC, Inventec և այլ թայվանական ընկերությունների աշխատակիցների։ Նոր թիմը կհամագործակցի ընկերության ասիացի գործընկերների հետ, ինչը պետք է դրական ազդեցություն ունենա սարքավորումների արտադրության տեմպերի վրա։


 

Apple-ը մտադիր է արագացնել արտադրությունը՝ Ասիայից ինժեներների և մենեջերների աշխատանքի ընդունելով