S1 Quattro. Ժնևի ավտոսրահում Audi-ին ներկայացրել է իր նորույթը (լուսանկարներ)
Ժնևի ավտոսրահում Audi-ն ներկայացրել է իր «հզոր» նորույթը՝ 230 ձիաուժ հզորությամբ S1 Quattro-ն, որը ստեղծվել է А1 հեչբեքի հիման վրա:
Ինչպես ներկայացնում է Vesti.ru-ն՝ «հզորագույն» S1 մոդելը սովորական А1-ից տարբերվում է երկարացված թափքով, R18 լայն անվահեծերով, բեռնախցիկի վերևում տեղադրված թևով:
Ինչ վերաբերում է տեխնիկական հնարավորություններին՝ S1 մոդելը համալրվել է հայտնի երկու լիտր ծավալով TFSI տուրբո շարժիչի նորացված տարբերակով, որը զարգացնում է 231 ձիաուժ հզորություն: 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփ ունեցող երեք դռնանի մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 5,8 վայրկյանում, իսկ 5 դռնանին՝ 5,9 վայրկյանում:
Վաճառքում գերմանական ավտոկոնցեռնի նորույթը կհայտնվի 2014-ի երկրորդ կեսին: Հայտնի է, որ Գերմանիայում երեք դռնանի S1 Quattro-ն կարժենա 30 000 եվրո, իսկ 5 դռնանին՝ 30800 եվրո:







.jpg)
.jpg)












