ԵՄ-ն արգելում է մենթոլով ծխախոտների վաճառքը

12:31 • 05.03.14

Եվրախորհրդարանի պատգամավորները վերջնականապես հաստատել են ծխախոտների իրացման վերաբերյալ օրենքում փոփոխությունները, ըստ որոնց՝ Եվրոպական միության տարածքում արգելվում է վաճառել հոտավետ ծխախոտներ։

 

Ինչպես նշում է Euromag-ը, այսկերպ պատգամավորները փորձում են ծխախոտային արտադրանքը պակաս գրավիչ դարձնել երիտասարդների համար։ Աղբյուրը հավելում է, որ մասնավորապես մենթոլով ծխախոտների տարածումը վերջնականապես կարգելվի 2020թ. դրությամբ։

 

Բացի այդ նշվում է, որ ծխախոտի տուփի վրա դրա վնասակարության վերաբերյալ նկարազարդումը պետք է զբաղեցնի տուփի մակերեսի 65%-ը։

 

Օրենքը վերջնականապես կընդունվի մարտի 14-ին, ինչից հետո ԵՄ անդամ երկրները ստիպված կլինեն 2 տարվա ընթացքում փոխել իրենց օրենսդրությունները։
 

ԵՄ-ն արգելում է մենթոլով ծխախոտների վաճառքը