Այսուհետ ճանապարհատրանսպորտային իրավախախտումներին կարելի է ծանոթանալ սմարթֆոնով՝ հատուկ հավելվածի օգնությամբ

21:11 • 05.03.14

Այսուհետև Google play հավելվածների առցանց շուկայում հասանելի է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջի «Police of RA» հավելվածը, որն անվճար կարող են ներբեռնել «Android» համակարգից օգտվողները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ 


Ծառայությունը հնարավորություն կընձեռնի սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով առցանց հետևել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջին, youtube-յան, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերի թարմացումներին:


Հավելվածը ներառում է նաև ոստիկանության ստորաբաժանումների հասցեները` Google-ի արբանյակային քարտեզի նշումով, «Թեժ գծի» հեռախոսահամարները, բաղկացած է «Ուղիղ միացում», Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների և «Առցանց հարցում» համակարգից և այլ կարևոր բաժիններից:


«Մի խոսքով` ՀՀ ոստիկանության ամբողջ կայքէջը` ձեր հեռախոսում և պլանշետում: Շուտով հավելվածը հասանելի կլինի նաև «IOS» համակարգից օգտվողների համար, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,–ասվում է հաղորդագրության մեջ:
 

Այսուհետ ճանապարհատրանսպորտային իրավախախտումներին կարելի է ծանոթանալ սմարթֆոնով՝ հատուկ հավելվածի օգնությամբ