Rolls-Royce-ը մտադիր է ինքնակառավարվող բեռնատար նավեր ստեղծել

23:19 • 05.03.14

Rolls-Royce-ը, որը վերջերս ավտոմոբիլային ստորաբաժանումը վաճառել է BMW կոնցեռնին և այժմ զբաղվում է տուրբինային շարժիչների արտադրությամբ, առաջին քայլերն է անում նավաշինության ոլորտում:


Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ ընկերությունը մտադիր է ամբողջությամբ ինքնաշխատ բեռնատար նավեր թողարկել: Ջրային հսկաներին կառավարելու կարիք չի լինի։ Դրանք կկարողանան ինքնուրույն հասնել նշանակման վայր GPS համակարգի օգնությամբ, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել ծախսերը: Moore Stephens LLP ընկերության տվյալներով՝ ծախսերի 44 տոկոսը տվյալ բիզնեսում բաժին է ընկնում աշխատողների ծառայությունների վարձատրմանը:


Չնայած որոշ արհմիությունների դժգոհությանը՝ Եվրամիությունը աջակցում է Rolls-Royce-ի նախաձեռնությանը՝ առաջադեմ GPS նավիգատորի մշակման համար 4.8 մլն դոլար հատկացնելով: Այն թույլ կտա նավերին չշեղվել ուղղությունից:
 

 

Rolls-Royce-ը մտադիր է ինքնակառավարվող բեռնատար նավեր ստեղծել