Երկիր մոլորակի՝ 2013-ին արված ամենատպավորիչ պատկերները. ՆԱՍԱ (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ն ներկայացրել է Երկիր մոլորակը պատկերող լավագույն լուսանկարները, որոնք արվել են 2013-ին։ Դրանցից ընթերցողները պետք է ընտրեն հաղթող լուսանկարը:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ ապրիլի 4-ից սկսած ամեն շաբաթ քվեարկողները կարող են ընտրել իրենց նախընտրած լուսանկարները, որոնք կմրցեն մեկը մյուսի դեմ:
Երկուական լուսանկարների պայքարում ամենից շատ ձայներ ստացած լուսանկարը անցնելու է հաջորդ փուլ:
Ստորև ներկայացնում ենք ՆԱՍԱ-ի ընտրած լավագույն լուսանկարները, որոնք պատկերում են մոլորակի վրա տեղի ունեցող ամենատարբեր բնական երևույթները:
Այս քարտեզի վրա պատկերված է օդի աղտոտման հետևանքով տարեկան մահացությունների միջին մակարդակը՝ 1000 քառ. կմ-ի վրա: Մուգ շագանակագույն տարածաշրջաններում գերակշռում են վաղաժամ մահացությունները՝ ի տարբերություն բաց շագանակագույնի:

Այս քարտեզը պատկերում, թե 2008-ին հրաբխային ժայթքման հետևանքով ինչքան քլորոֆիլ էր գոյացել օվկիանոսում՝ Ալեուտյան կղզիների շուրջ:

Ջերմաստիճանային անոմալիաները պատկերող քարտեզի վրա կարմիր և կապույտ գույները ցույց են տալիս 2012-ին երկրագնդի որ տարածաշրջանում տաք և ցուրտ ջերմաստիճանային պայմանները:

Նավերի արտանետումների հետևանքով առաջացած աղտոտվածության արբանյակային պատկերը ցույց է տալիս ազոտի երկօքսիդի բարձր մակարդակները, որոնց պատկերված են մուգ նարնջագույն գծերի տեսքով:

Քամիների ուժգնությունը՝ օվկիանոսի մակերեսին, չափվել է «Հայան» հզոր թայֆունի ժամանակ: Աղեղները ցույց են տալիս քամու ուղղությունը, իսկ գույները՝ քամու արագությունը: Կարմիրով նշված է ամենաուժեղ քամին:

Այս քարտեզները ցույց են տալիս Երկրի մակերսին և ստորգետնյա տարածությունում պաշարվող ջրերի քանակը: Առավել մուգ կարմիրով ցույց է տրվում ցածր ջրամատակարարում ունեցող տարածքները:
.jpg)
Նեղոսի երկու վտակների՝ Սպիտակ Նեղոսի և Կապույտ Նեղոսի միախառնվում են Սուդանի մայրաքաղաք Խարթումում:

Կանարյան կղզիների կողմից նայելիս Ատլանտյան օվկիանոսը արծաթագույն է երևում՝ ջրի մակերեսին անդրադարձող արևի լույսի շնորհիվ:

Պատկերում երևում է Տիբեթի ամենաանհասանելի հատվածներից մեկը՝ Յարլունգ Ցանկպո ամենաբարձրադիր գետը, որն անվանում են «Գետերի Էվերեստ»:
.jpg)
Ալյասկայի հազվադեպ անամպ պատկերը, որն ստացվել է 2013-ի հուլիսին:

Չինաստանի հյուսիսարևելյան հատվածի արբանյակային պատկերը՝ արված 2014-ի հունվարին, որը ցույց է տալիս երկրի պատմության մեջ երբևէ տեղի ունեցած օդի աղտոտվածության խոշորագույն մակարդակը:

2013-ի նոյեմբերին խոշոր այսբերգը պոկվել է Անտարկտիդայի կղզու սառցադաշտից:

2013-ի սեպտեմբերին Պակիստանում տեղի ունեցած խոշորագույն երկրաշարժի հետևանքով նոր կղզի է առաջացել, որը լուսանկարում պատկերված է փոքր կետի տեսքով՝ ջրի կիսաշրջանի ձախ հատվածում:

2013-ի փետրվարին Իտալիայի Էթնա հրաբխից ժայթքող լավան լուսանկարում պատկերված է կարմիրով, իսկ կապույտով պատկերված է ձյունը:











