Ֆիթնես–գաջեթը կփոխարինի մարզչին

08:55 • 06.03.14

Գաջեթը, որը ստեղծել է Apple-ի նախկին ինժեներ Նիկոլաի Հուն, նախատեսված է սպորտով զբաղվողների համար. այն ձայնային ազդանշանի միջոցով հուշում է մարզիկին, թե որքան արդյունավետ է վերջինս կատարում այս կամ այն վարժությունը:


Ժամացուցանման սարքը մարզիկի օրգանիզմի վիճակի մասին ողջ տեղեկատվությունը պատկերում է սմարթֆոնի էկրանին։ Երբ մարզիկը վազում է անհավասար և սխալ, ձայնային ազդանշանը զգուշացնում է. «Ձեր ռիթմը շատ ցածր է: Փորձեք ինտենսիվ աշխատել և ձեռքերով, և ոտքերով»: 

 


 


 

 


 


Գաջեթները կհրապարակվեն այս տարվա ամռանը և կունենան 5 ռեժիմ՝ վազքի, հեծանվավազքի, լողի, բոքսի և ծամրամարտի:
Սպորտի յուրաքանչյուր տեսակի համար կլինի առայժմ միայն iOS-ների համար նախատեսված սեփական հավելվածներ: Անդրոիդների համար նախատեսված հավելվածները պատրաստ կլինեն ավելի ուշ: Սարքը կարժենա 120 դոլար:


 

Ֆիթնես–գաջեթը կփոխարինի մարզչին