Եվրոպական շուկայում կհայտնվի առաջին թռչող մեքենան

15:19 • 06.03.14

Եկող տարի եվրոպական շուկայում, մասնավորապես` Ֆրանսիայում, կհայտնվի առաջին թռչող մեքենան, որը մեքենայի ու թեթև ինքնաթիռի հիբրիդն է։

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, ուշագրավ նորույթը, որը ստեղծվել է ֆրանսիական ընկերության նախագծով, կդառնա եվրոպական շուկայում վաճառքի հանված առաջին նմանատիպ սարքը։

 

Նոր սերնդի փոխադրամիջոցը, որն անվանել են Pegasus, օդում կկարողանա 60-80 կմ/ժ արագություն զարգացնել։ Նշվում է, որ այն կարող է օդում գտնվել 3 ժամ շարունակ։ Ենթադրվում է, որ փորձնական թռիչքները կկայանան արդեն մարտին։

 

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա մոդելը ստեղծվել է անվտանգության եվրոպական չափանիշներին համապատասխան։ Մոդելի գինը, ըստ ամենայնի, կտատանվի 100.000 եվրոյի սահմաններում։
 

Եվրոպական շուկայում կհայտնվի առաջին թռչող մեքենան