Ռուսաստանցի տիեզերագնացները տիեզերքից շնորհավորել են կանանց Մարտի 8-ը (տեսանյութ)

12:17 • 06.03.14

Միջազգային տիեզերակայանի ռուսաստանցի տիեզերագնացները Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով շնորհավորանք են տեսագրել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

Նրանք բանաստեղծություն են ընթերցել` Նաում Կորժավինի «Վարիացիաներ Նեկրասովից» և Ալինա Բելյաևայի «Կնոջ գաղտնիքից»: Դրանք բնականաբար նվիրվել են մարդկության գեղեցիկ կեսին:

 

Դարեդար պոետների կողմից փառաբանված,
Ստորացված ու կրկին բարձրացված`
Առանց պատասխանի հարց է մնացել Կինը`
Փխրուն, բայց… զարմանալիորեն տոկուն:

 

Տեքստը կարդացել են տիեզերագնացներ Օլեգ Կոտովը, Միխայիլ Տյուրինը և Սերգեյ Ռյազանսկին:
 

Ռուսաստանցի տիեզերագնացները տիեզերքից շնորհավորել են կանանց Մարտի 8-ը (տեսանյութ)