Apple-ի նախկին տնօրենը սմարթֆոնների նոր բրենդ կթողարկի Հնդկաստանում

12:33 • 06.03.14

Apple ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջոն Սկալին սմարթֆոնների նոր բրենդ կթողարկի Հնդկաստանում, հայտնում է Газета-ն։

 

Նախագիծը կղեկավարի Անջայ Շարման, ով նախկինում գլխավորել է Micromax ընկերությունում սմարթֆոնների արտադրության բաժինը և HTC ընկերության հնդկական մասնաճյուղը։

 

Նոր բրենդի անվանումը դեռ ընտրված չէ, սակայն արդեն հայտնի է, որ նախագծի շրջանակում կթողարկվեն սմարթֆոններ և սովորական բջջային հեռախոսներ։ Առաջին սարքը կներկայացվի 2014թ. ապրիլին։ Սարքավորումների արժեքը կկազմի 5-15 հազ. ռուփի՝ մոտ 80-254 դոլար։

 

Բրենդի ֆինանսավորմամբ կզբաղվի սինգապուրյան Inflexionpoint ընկերությունը, որտեղ Սկալին հիմնադիր գործընկերներից մեկն է։


 

Apple-ի նախկին տնօրենը սմարթֆոնների նոր բրենդ կթողարկի Հնդկաստանում