443 կմ/ժ արագություն. Ժնևում ներկայացվել է աշխարհի առաջին «մեգաքարը» (լուսանկարներ)
Շվեդ մասնագետները ստեղծել են աշխարհի առաջին «մեգաքարը», որը հավակնում է դառնալ նաև ամենաարագընթացը։ Այն ունակ է զարգացնել 443 կմ/ժ արագություն, ինչը գերազանցում է ներկայում ամենաարագընթաց մեքենայի տիտղոսը կրող Hennessey Venom GT-ի ցուցանիշը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Koenigsegg One:1 նորույթը բնորոշվում է որպես երբևէ ստեղծված ամենահզոր մեքենան, որի գինը կլինի 2.800.000 դոլար։
Այն համալրված է 5 լ ծավալով, 1.322 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով։ Հաղորդվում է, որ փոխադրամիջոցը 400կմ/ժ արագություն է զարգացնում 20 վայրկյանում։
Սակայն եթե ինչ-որ մեկը հետաքրքրվեց այս մեքենայով, ապա պետք է նշել, որ Koenigsegg One:1-ի բոլոր 5 մոդելներն արդեն վաճառվել են։
















