NASA-ն մինչև 2025թ. Յուպիտերի արբանյակ նոր սարք կուղարկի

00:10 • 06.03.14

NASA-ն Յուպիտերի «Եվրոպա» արբանյակ կուղարկի նոր առաքելություն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:


Ենթադրվում է, որ դա տեղի կունենա 10 տարվա ընթացքում, սակայն այդ նպատակի համար նախատեսված առաջին 15 մլն դոլարն արդեն դուրս է գրվել:


Հավանական է, որ Յուպիտերի արբանյակ կուղարկվի ուսումնասիրման մի սարք, որը դեռ նոր պետք է ստեղծվի և թռիչքի նախապատրաստվի: Այսպիսով, առաքելությունը կսկսվի 2025թ.-ից ոչ շուտ:


«Եվրոպան»՝ Յուպիտերի սառցե արբանյակը արեգակնային համակարգում դարձել էր երկրորդ մարմինը, որի վրա աստղագետները նկատել էին ընդերքից բխող ջրային գեյզերներ:
 

NASA-ն մինչև 2025թ. Յուպիտերի արբանյակ նոր սարք կուղարկի