Volkswagen-ը հետ կկանչի 600.000 մեքենա

12:03 • 06.03.14

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունն ամբողջ աշխարհում հետ կկանչի Caddy մակնիշի 600.000 փոխադրամիջոց, տեղեկացնում է Euromag-ը՝ հավելելով, որ հետ են կանչվելու 2003թ. նոյեմբերից մինչև 2013թ. հունվարն արտադրված մոդելները։

 

Նման միջոցառումների պատճառը մեքենաների բեռնախցիկների կողպեքի հետ կապված անսարքությունն է։ Պարզվում է, որ այն կարող է հանգեցնել բեռնախցիկի դռան ինքնուրույն բացվելուն։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա նոյեմբերին մեքենաշինական հսկան տեխնիկական խնդիրների պատճառով հետ էր կանչել ռեկորդային թվով՝ 2.6 մլն մեքենա։


 

Volkswagen-ը հետ կկանչի 600.000 մեքենա