5 սննդամթերք, որոնց քանակը զգալիորեն կկրճատվի 2050-ին՝ կլիմայական փոփոխությունների պատճառով

08:41 • 07.03.14

Հաջորդ 4 տասնամյակների ընթացքում որոշ սննդամթերքներ կարող են անհասանելի դառնալ, քանի որ բարձրացող ջերմաստիճանի և անկանոն եղանակային փոփոխությունների հետևանքով բերք ստանալն ավելի ու ավելի է դժվարանում:

 

Ինչպես հայտնում է Huffington Post-ը՝ եղանակային փոփոխությունների պատճառով առաջիկա տասնամյակների ընթացքում մարդկությունը կարող է զրկվել կենսական նշանակություն ունեցող որոշ սննդամթերքներից:



Մեկ բաժակ սուրճ


Արաբիկա սուրճի հատիկները, որոնք աճեցվում են հասարակածային զարգացող երկրներում, մասնակիորեն վտանգված են՝ «սուրճի ժանգ» կոչվող սնկային հիվանդության պատճառով, որի հետևանքով սուրճի տերևները վնասվում են: Այս հիվանդության բռնկման համար պատճառ կարող են հանդիսանալ կլիմայական փոփոխությունները:

 


Շոկոլադ


Աշխարհում աճեցվող կակաոյի 70 տոկոսը, որը ջերմության նկատմամբ զգայուն մշակաբույսերի շարքին է դասվում, մշակվում է Արևմտյան Աֆրիկայում: Իսկ այդ տարածաշրջանում առաջիկա տասնամյակներին աննախադեպ տաքացում է սպասվում: Ագարակատերերը ստիպված են լինելու իրենց պլանտացիաները ստեղծել բլուրներում և այլ բարձրադիր վայրերում, թեև այդպիսի տարածքներն Աֆրիկայում այնքան էլ շատ չեն:


Ֆրանսիական գինիներ


Երեք տասնամյակ առաջ գինեգործներն առաջին անգամ փոփոխություն նկատեցին բերքատվության ոլորտում՝ նախքան կլիմայական փոփոխությունների շուրջ կատարված ուսումնասիրությունները: Խաղողի ողկույզները ժամանակից շուտ էին հասունանում, ինչը հանգեցնում է խաղողի հատիկներում շաքարի պարունակության ավելացմանն ու թթվայնության պակասեցմանը: Դրանց աճին խոչընդոտում էր երաշտը, ինչի պատճառով գինեգործներն սկսեցին աճեցնել խաղողի առավել ջերմակայուն տեսակներ:

144573466


Ջուր


ԱՄՆ Ազգային ռեսուրսների պահպանման խորհրդի՝ 2010-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ ամերիկյան նահանգների շուրջ մեկ երրորդը դարի կեսին կկանգնի ջրի պակասության բարձր վտանգի առաջ, ինչի պատճառը համաշխարհային տաքացումն է: 2030-2050 թվականներին երկրի խոշոր գյուղատնտեսական և քաղաքային շրջաններում սպասվող քաղցրահամ ջրի աղբյուրներ գտնելու խնդիրը լուրջ է գնահատվում:

123931091


Թարմ ձուկ


2012-ի ուսումնասիրությունների համաձայն՝ գլոբալ տաքացման հետևանքով ձկների աճի համար անհրաժեշտ թթվածնի մակարդակը համաշխարհային օվկիանոսում կնվազի: Թթվածնի քիչ քանակը կհանգեցնի փոքր ձկների գոյացմանը, այսինքն՝ ձկները չեն կարողանա լիարժեք չափերով աճել: Ձկների միջին քաշը, ըստ կանխատեսումների, 2050-ին կնվազի 14-24 տոկոսով:
 

474216085

5 սննդամթերք, որոնց քանակը զգալիորեն կկրճատվի 2050-ին՝ կլիմայական փոփոխությունների պատճառով